«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ այս պահին հետաքրքրված չէ Գերմանիայի հավաքականը գլխավորելով։

«Կարող է դա տեղի ունենալ ապագայում, այժմ՝ ոչ։ Ես ժամանակ չունեմ և ունեմ աշխատանք, բավականին լարված։ Ես պատասխան եմ տալիս շատ հարցերի համար այստեղ, այդ պատճառով ես չեմ գնում նոր մարտահրավեր գտնելու համար։ Ես առավոտյան արթնանալուց հետո բավականին խնդիրներ ունեմ», — Կլոպի խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն է Յոախիմ Լյովը, որն արդեն այդ պաշտոնում է 14 տարի։ Վերջերս Գերմանիայի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Իսպանիայի հավաքականից(0:6), դա 1931թ․-ից ամենախոշոր պարտությունն էր թիմի։ Այդ պարտությունը զրկեց Գերմանիայի հավաքականին մասնակցել Ազգերի լիգայի Փլեյ Օֆֆ փուլին։

Այժմ Գերմանիայի ֆուտբոլային ասոցացիան նոր մարզիչ է փնտրում, ով կփոխարինի Լյովին։ Գլխավոր հավակնորդը համարվում է «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը։
Facebook Comments