Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում Գյումրիի քաղաքային մարզադաշտում իրար հետ մրցեցին «Շիրակը» և «Ուրարտուն»։ Ալեքսանդր Գրիգորյանի տղաները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Շիրակի» դարպասը և վստահ հաղթանակ տարան։

Այս խաղում իհարկե «Ուրարտուն» ընդգծված ֆավորիտն էր և դա ապացուցեց խաղադաշտում։ «Շիրակը» դիմադրեց այնքան, որքան կարողացավ։ Հանդիպման 29-րդ րոպեին ի վերջո հաշիվը բացվեց, գոլի հեղինակ դարձավ Եվգենի Կոբզարը։ Առաջին խաղակեսի վերջնամասում «Ուրարտուն» կրկնապատկեց իր առավելությունը, այս անգամ գոլն իր անվան դիմաց գրանցեց Ջոնել Դեսիրեն։ Երկրորդ խաղակեսում «Ուրարտուն» ևս մեկ գոլ խփեց և ամրապնդեց իր հաղթանակը, գոլի հեղինակը դարձավ Վիտինյոն։ Չնայած դրան «Շիրակը» ունեցավ իր պահերը, բայց նպաստավոր դիրքից չէին կարողանում գրավել մրցակցի դարպասը։

Այսպիսով «Շիրակը» 2 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Ուրարտուն» հաղթեց և բարձրացավ առաջին հորիզոնական՝ իր ակտիվում ունենալով 14 միավոր։

Facebook Comments