«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը հրաժարվել է Մեսսիին ձեռք բերելու մտքից։ Պատճառը՝ Մեսսիի տարիքն է և բարձր աշխատավարձը։

Հաջորդ ամռանը Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է, այդ պատճառով հունվարին արգենտինացի ֆուտբոլիստը կարող է բանակցել այլ ակումբների հետ։ «Մանչեսթեր Սիթին» չի պայքարի Մեսսիին ձեռք բերելու համար։

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսսին փորձեց կատալոնական ակումբի հետ խզել պայմանագիրը, բայց «Բարսելոնան» հրաժարվեց բաց թողնել նրան։

Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հույս էր հայտնել, որ Մեսսին կարիերան կավարտի «Բարսելոնայում»։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին մասնակցել է 11 հանդիպման, խփել է 6 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments