ԱՊԼ-ի 9-րդ տուրում տեղի ունեցավ «Լիվերպուլ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը։ Այն տեղի ունեցավ «Էնֆիլդում» և ավարտվեց տան տերերի վստահ հաղթանակով(3:0):

Անգլիայի գործող չեմպիոնները արդեն 64 հանդիպում անընդմեջ անպարտելի են «Էնֆիլդում»։

Վերջին պարտությունը «Լիվերպուլի» տեղի է ունեցել 2017թ․-ի ապրիլի 23-ին, երբ «Էնֆիլդում» Յուրգեն Կլոպի տղաները պարտվեցին «Քրիստալ Պելեսին»(1:2):

Այդ ժամանակվանից ի վեր «Լիվերպուլը» չէր պարտվել «Էնֆիլդում»։ 53 հանդիպումներում հաղթել էր «Լիվերպուլը», իսկ 11 հանդիպում ավարտվել էր ոչ ոքի հաշվով։ «Լիվերպուլը» այս ժամանակահատվածում խփել է 169 գոլ և բաց է թողել 42-ը։ 34 անգամ «Մերսիսայդցիները» չոր հանդիպում են անցկացրել։

«Լիվերպուլը» կրկնեց իր ռեկորդը, որը սահմանվել էր 1978/1980թ․-ին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ռոկրդը պատկանում է «Չելսիին»։ Նրանք տնային խաղերում չունեն պարտություն 86 խաղ անընդմեջ՝ 2004-2008թ․-ին։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» հավաքեց 20 միավոր և բարձրացավ առաջնության 2-րդ հորիզոնական։

Facebook Comments