«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կիսվել է իտալական «Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խաղից ստացած տպավորություններով, որը Իտալիայի առաջնության 8-րդ տուրում դուբլի հեղինակ դարձավ նեապոլցիների դեմ խաղում և պարգևեց հերթական հաղթանակը իր թիմին։

«Միլանը» հավատում է Իբրային, և այն ամենին, ինչ նա անում է 100%-ով։ Ես կարծում եմ, որ հիմա նա նույնիսկ ավելի ուժեղ է, քան եղել է 10-12 տարի առաջ:

Իբրահիմովիչի արմունկով հարվածը Կուլիբալիի դեմքի՞ն։ Ես չեմ ուզում մանրամասնել։ Հեռուստատեսությամբ դա նման է Մայք Թայսոնի արմունկի հարվածին։ Դա կարևոր չէ, մենք պետք է կենտրոնանանք այն ամենի վրա, ինչ պետք է անենք, որը մեզ պետք է, որպեսզի կարողանանք գոլ խփել, իսկ մենք դա չենք անում», — Գատուզոյի խոսքը մեջբերում է «Football Italia»-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանում» անցկացրել է 10 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել է 2 արդյունավետ փոխանցում:

Facebook Comments