Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում այսօր վերջին հանդիպումը կայացավ։ Իրար հետ մրցեցին Հայաստանի գործող չեմպիոնը և փոխչեմպիոնը։ Արդյունքում «Արարատ-Արմենիան» 3:1 հաշվով հաղթեց «Նոային»։

Հանդիպման արդեն 8-րդ րոպեին անկյունայինի խաղարկման արդյունքում Դավիդ Հումանեսը գրավեց Վալերիո Վիմերկատիի դարպասը։ «Նոան» ետ չմնաց, հանդիպման 36-րդ րոպեին Ալեքս Օլիվեյրան մտնելով տուգանային հրապարակ և կարողացավ դառնալ գոլի հեղինակ։ «Արարատ-Արմենիան» չընկճվեց և կարճ ժամանակ անց խփեց երկրորդ գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Ջեիսոն Մարտինեսը։ Երկրորդ խաղակեսի 71-րդ րոպեին Սարգիս Շահինյանը գեղեցիկ հարվածով դարձավ իր թիմի 3-րդ գոլի հեղինակը և վերջ դրեց հանդիպման ինտրիգին։

Այսպիսով «Արարատ-Արմենիան» հաղթեց «Նոային» և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 5-րդ հորիզոնական։ «Նոան» 6-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments