«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարծում է, որ կատալոնական ակումբը դեռ կարող է պայքարել Իսպանիայի առաջնության չեմպիոնության համար։

«Մենք դեռ կարող ենք հաղթել Լա լիգան։ Առջևում շատ հանդիպումներ կան և կարող ենք միավորներ վաստակել։ Եթե մենք հանձնվենք, դա ոչ պրոֆեսիոնալ և անհարգելից կլինի երկրպագուների առջև։ Պետք է փոխել իրավիճակը»,-ասել է Կլեման Լանգլեն։

«Ատլետիկո Մադրիդից» կրած պարտությունից հետո «Բարսելոնան» վաստակել է 11 միավոր և 12-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments