«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին երկարաձգել է ակումբի հետ գործող պայմանագիրը, այս մասին հայտնել է «Ատալանտայի» նախագահ Անտոնիո Պերկասին։

«Մենք արդեն երկարաձգել ենք պայմանագիրը Գասպերինիի հետ։ Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։ Դա տեղի է ունեցել դեռ նախորդ մրցաշրջանի վերջում, թղթերն արդեն ստորագրվել են։ Մարզչի և ակումբի միջև կապն ավելի է ամրապնդվում», — Պերկասիի խոսքը մեջբերում Է «Sky Sports»-ը։

Անցած մրցաշրջանում «Ատալանտան» Գասպերինիի գլխավորությամբ երրորդ տեղն էր գրավել իտալական Ա Սերիայում, ինչպես նաև դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել էր «ՊՍԺ»-ին (1:2):

Facebook Comments