Ֆրանսիայի հավաքականի և «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, այս մասին հայտնում է Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի համաձայն՝ «Ինտերը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերը։ Ժիրուին ուզում է իր թիմում տեսնել Անտոնիո Կոնտեն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մտադիր չէ բաժանվել Օլիվյե Ժիրուից։

Ընթացիկ մրցաշրջանում Օլիվյե Ժիրուն մասնակցել է 7 հանդիպման և խփել է 1 գոլ։ Ժիրուի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ ամառը։

Facebook Comments