«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ուեյն Ռունին խոսել է իր ծառայություններով հետաքրքրված մի շարք ակումբների մասին։

«2010թ․-ին ես շատ տարբերակներ ունեի։ Ես ուզում էի հեռանալ ակումբնից և կարող էի տեղափոխվել «Բարսելոնա», «Ռեալ», կամ «Մանչեսթեր Սիթի»։ Ես պատկերացնում էի թե ինչպես կխաղայի «Բարսելոնայում»՝ Մեսսիի, Ինիեստայի և Չավիի կողքին։ Կարծում եմ, ես կկարողանայի հարմարվել այդ թիմի խաղին։

Ամեն ինչ ձախողվել այն բանից հետո, երբ հանդիպեցի ակումբի տնօրեն՝ Դևիդ Գիլլի հետ։ Մենք ամեն ինչ քննարկեցինք և ես մնացի ակումբում»,-Ռունիի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։

Ռունին պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները 2004-17թ․-ին, իսկ այժմ հանդես է գալիս «Դերբի Քաունթիում»։

Facebook Comments