«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է հռոմեական ակումբի հետ նոր պայմանագիր կնքելուն, այս մասին հայտնում է «La Gazzetta Dello Sport»-ը։

Գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021թ․-ի ամառը։ Սպասվում է, որ կողմերը նոր պայմանագիր կկնքեն մինչև այս տարվա վերջ։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով էր «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա»։ 2020թ․ սեպտեմբերին հռոմեական ակումբը գնեց Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը։

Այս մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը անցկացրել է 8 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում։

Facebook Comments