Անգլիայի Պրեմիեր լիգան արձագանքել է երկրպագուներին մարզադաշտեր թույլ տալու իշխանությունների թույլտվությանը: Դեկտեմբերի 2-ից մարզական միջոցառումներին կարող են մասնակցել մինչեւ 4000 հանդիսատես:

«Երկրպագուները շատ են պակասում Պրեմիեր լիգայի խաղերին, այդ պատճառով մենք ուրախ ենք, որ վարչապետը հայտարարել է մարտից հետո առաջին անգամ, թեկուզ փոքր քանակությամբ մարզադաշտեր վերադառնալու մասին։

Մեր նպատակն է շարունակել համագործակցել կառավարության հետ՝ հանդիսականների թիվն ավելի էական մակարդակի հասցնելու համար։ Քանի դեռ դա չի արվել, շատ երկրպագուներ չեն կարողանա մասնակցել խաղերին, իսկ մեր ակումբները կշարունակեն հանդիպումները ֆինանսական կորուստներով։

Մենք անհամբերությամբ սպասում ենք իշխանությունների հետ համատեղ աշխատանքին՝ հաջորդ քայլերի շուրջ», — ասված է ԱՊԼ կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Facebook Comments