Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

«Goal»-ը հայտնում է, որ Դե Բրույնեն և «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագրի հարցում համաձայնության են եկել։

Սպասվում է, որ մոտակա օրերին կողմերը կկնքեն երկարաժամկետ պայմանագիր՝ մինչև 2025թ․-ը։ Դե Բրույնեի ներկայիս պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023թ․-ը։

Կևին Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» գույներն է պաշտպանում 2015թ․-ից։

Այս մրցաշրջանում Դե Բրույնեն անցկացրել է 7 հանդիպում, խփել է 1 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում։

Facebook Comments