«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մուհամեդ Սալահի մասին, ով վերջերս առողջացել է կորոնավիրուսից և պատրաստ է մասնակցել «Ատալանտայի» հետ խաղին։

«Սալահը երեկ թիմի հետ մարզում է անցկացրել և լավ տեսք ունի։ Բոլոր վերջին թեստերը բացասական արդյունք են տվել, այնպես որ եթե ոչ մի բան չփոխվի նա խաղին կմասնակցի»,-Կոլպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սալահը վարակվել էր կորոնավիրուսով՝ հավաքականների խաղերի ժամանակ։ Երեկ թեստը բացասական արդյունք է ցույց տվել Սալահի մոտ։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Լիվերպուլ»-«Ատալանտա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:00-ին։
Facebook Comments