Լոնդոնի «Չելսին» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել բրազիլացի պաշտպան Տիագո Սիլվային, այս մասին հայտնում է լրագրող Մարկո Կոնտերիոն։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը պատրաստ է թարմացնել Տիագո Սիլվայի պայմանագիրն, որն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Տիագոն «Չելսի» Է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։ Եվ լոնդոնյան ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր ևս մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Տիագո Սիլվան անցկացրել է 5 հանդիպում ԱՊԼ-ում և դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments