Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի առաջնության «Աստանա» – «Կայսար» (3:1) հանդիպումից հետո «Աստանայի» մամուլի ծառայության հետ կիսվել է խաղից ստացված տպավորություններով․

«Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել թիմի երկրպագուներին այս հաղթանակի կապակցությամբ։ Դժվար հանդիպում ստացվեց։ Դրսում ցուրտ էր, խաղադաշտը սառած, բայց ամենակարևորը այն է, որ կարողացանք հաղթանակ տանել։ Հասկանում եմ, մրցաշրջանը մեզ համար անհաջող դասավորվեց, բայց դա մեզ ավելի ուժեղ է դարձնում և հաջորդ տարի մենք կանենք ամեն հնարավոր բան, որպեսզի չեմպիոնական տիտղոսը վերադարձնենք «Աստանային»։ Այս մրցաշրջանում մեզ մնացել է խաղալու երկու հանդիպում և մենք պետք է ներդնենք մեր հնարավորությունների մաքսիմալը, որպեսզի երկու հանիդպումներում էլ հաղթանակ տոնենք»։

«Աստանան» 18 խաղից հետո վաստակած 30 միավորով գտնվում է երրորդ հորիզոնականում։

Facebook Comments