ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են։

Այդ ցանկում են՝ Տիագո Ալկանտարա(«Բավարիա»/«Լիվերպուլ»), Կրիշտիանու Ռոնալդու(«Յուվենտուս»), Կևին Դե Բրույնե(«Մանչեսթեր Սիթի»), Ռոբերտ Լևանդովսկի(«Բավարիա»), Կիլիան Մբապպե, Նեյմար(Երկուսն էլ՝ «ՊՍԺ»), Լիոնել Մեսսի(«Բարսելոնա»), Սերխիո Ռամոս(«Ռեալ Մադրիդ»), Սադիո Մանե, Մուհամեդ Սալահ, Վիրջիլ Վան Դեյկ(Երեքն էլ՝ «Լիվերպուլ»):

ՖԻՖԱ-ի «The Best-2020» մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 17-ին և տեղի կունենա Օնլայն ֆորմատով։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի տարածմամբ։ Քվեարկությունը կկայանա այսօր և կավարտվի դեկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ 2019թ․-ին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն էր արժանացել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։
Facebook Comments