ՖԻՖԱ-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է այն մարզիչների անուններն, ովքեր տարվա լավագույն մարզչի հավակնորդներն են։

Հավակնորդների թվում են՝ Մարսելո Բյելսա(«Լիդս Յունայթեդ»),Հանս-Դիտեր Ֆլիկ(«Բավարիա»), Յուրգեն Կլոպ(«Լիվերպուլ»), Խուլեն Լոպետեգի(«Սևիլիա»), Զինեդին Զիդան(«Ռեալ Մադրիդ»):

Նախորդ մրցաշրջանում Բյելսան 16 տարի ընդմիջում հետ «Լիդսին» վերադարձրեց ԱՊԼ, Ֆլիկը «Բավարիայի» հետ Թրեբլ ձևակերպեց, Կլոպը 30 տարի ընդմիջումից հետո «Լիվերպուլի» հետ դարձավ ԱՊԼ չեմպիոն, Լոպետեգին «Սևիլիայի» հետ հաղթեց Եվրոպայի լիգան, իսկ Զիդանը «Ռեալի» հետ դարձավ Իսպանիայի չեմպիոն։

ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունը կկայանա դեկտեմբերի 17-ին և կանցկացվի օնլայն ռեժիմով։ Դա պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ։ Քվեարկությունը կսկսվի այսօր և կավարտվի դեկտեմբերի 9-ին։

Նախորդ տարի Աշխարհի լավագույն մարզչի կոչմանն էր արժանացել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Facebook Comments