39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հանդես է գալիս իտալական «Միլանում», ճանաչվել է Շվեդիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, այս մասին հայտնում է «Afronbladet» պարբերականը։

Նշենք, որ Զլատան Իբրահիմովիչը այս մրցանակը ստացել է 12-րդ անգամ։ Իբրահիմովիչը հաղթել այս մրցանակը 2005թ․-ին, այնուհետև 2007-16թ․-ին այն ստացել է 10 անգամ։

Զլատանը 2020թ․ հունվարին էր վերադարձել «Միլան» և օգնեց թիմին հայտնվել Եվրոպայի լիգայում։

Այս մրցաշրջանում Ա Սերիայում Իբրահիմովիչը անցկացրել է 6 հանդիպում և դարձել է 10 գոլի հեղինակ։

Facebook Comments