«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Ատալանտայի» հետ հանդիպման մասին։

«Լիվերպուլը» ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրում կմրցի «Ատալանտայի» հետ։ Յուրգեն Կլոպը չի կարծում, որ հեշտ հանդիպում կլինի, նաև նշել է, որ կազմը ռոտացիայի կդիմի։

«Ատալանտան» վտանգավոր թիմ է, նույնիսկ այն ժամանակ, երբ ոչինչ չունի ապացուցելու։ Մենք նախորդ խաղում հիանալի հանդիպում անցկացրեցինք։ Ամեն ինչ ճիշտ արեցինք, լավ դասավորվեց հանդիպումը մեր համար։ «Ատալանտան» Թոփ թիմ է՝ իր անհատական խաղաոճով։ Չեմ սպասում հեշտ կյանքի։

Առջևում դեռ լիքը հանդիպումներ կան, և մենք կփորձենք ցույց տալ մեր լավագույն ֆուտբոլը։ Կազմը անհրաժեշտ է փոխել։ Մեր մոտ ամեն ինչ չէ, որ ստացվում է, որովհետև խիտ խաղացանկ ունենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Լիվերպուլ»-«Ատալանտա» հանդիպումը կկայանա այսօր՝ ժամը 00:00-ին։

Facebook Comments