2019թ․-ի ամռանը Մաուրիցիո Սարրին դարձավ «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչ և երեք տարվա պայմանագիր կնքեց թուրինյան գրանդ ակումբի հետ։ Առաջին սեզոնից հետո Մաուրիցիո Սարրին հեռացվեց «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից, չնայած դրան իտալացի մասնագետի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ դեռ ուժի մեջ է։

«Յուվենտուսը» փորձել էր համաձայնության հասնել Սարրիի հետ՝ պայմանագիրը խզելու շուրջ և երկու կողմերը մոտ էին համաձայնության հասնելու համար, երբ «Ֆիորենտինան» բանակցում էր իտալացի մասնագետի հետ։ Այժմ իրավիճակը փոխվեց և Մաուրիցիոն մտադիր չէ խզել պայմանագիրն «Յուվենտուսի» հետ, այս մասին հայտնում է «Football Italia»-ն։

Իրավիճակը կարող է փոխվել, եթե Մաուրիցիո Սարրին ստանա առաջարկ ինչ-որ թիմից, չնայած իտալացի մասնագետն այժմ չի ցանկանում առաջնության կեսից աշխատանքի վերադառնալ։

Նշենք, որ «Յուվենտուսը» հաջորդ տարի իրավունք ունի խզել պայմանագիրը Սարրիի հետ՝ վճարել 2,5 մլն եվրո տուգանք։

Facebook Comments