«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է Ա Սերիա հավանական տեղափոխության մասին։

«Տեսնենք, թե ինչ կլինի։ Հիմա ես «Ռեալում» եմ, ևս մեկ տարի ունեմ պայմանագրով, և ես այստեղ երջանիկ եմ։ Ինձ անշուշտ դուր է գալիս իտալական ֆուտբոլը։ Ես նայում էի Ա Սերիան փոքր ժամանակ և ես իսկապես սիրում էի: Ես երջանիկ եմ Մադրիդում, բայց ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Լուկա Մոդրիչը։

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ «Միլանի» նախկին սպորտային տնօրեն Զվոնիմիր Բոբանը համաձայնության էր եկել Լուկա Մոդրիչի միլանյան ակումբ տեղափոխության շուրջ, բայց նա հեռացավ «Ռոսսոներիների» ղեկավար պաշտոնից և տեղափոխությունը չկայացավ։

Նշենք, որ Լուկա Մոդրիչը հանդես է գալիս «Արքայական» ակումբում 2012թ․-ից մինչ օրս։

Facebook Comments