«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Կևին-Պրինց Բոատենգը, ով հանդես է գալիս «Մոնցում», հիշել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակը:

«Բարսելոնայում» անցկացրած կես տարիներն անհավանական էին։ Սկզբում ես չէի հավատում, կարծում էի, որ ինձնով հետաքրքրվում է «Էսպանյոլը», ոչ թե «Բարսելոնան»: Մեսսիի հետ մարզումներն անհավանակն էին։ Ես միշտ ասել եմ, որ Ռոնալդուն ուժեղագույնն է աշխարհում, բայց Մեսսին ուրիշ է, դա անոմալիա է։ Ինչ-որ պահի Մեսսիի կողքին ես ինձ թերարժեք զգացի։ Նա անհավանական բաներ էր անում։ Ես ուզում էի ասել.«Ես ավարտում եմ իմ կարիերան»— Բոատենգի խոսքը մեջբերում է «Goal.com»-ը։

Բոատենգը «Բարսելոնայում» հանդես է եկել 2019 թվականին։ Կիսապաշտպանը մասնակցել է կատալոնական ակումբի 6 հանդիպման և խփել է 1 գոլ:

2020թ. սեպտեմբերին Բոատենգը դարձավ Սերիա Բ-ն ներկայացնող «Մոնցիայի» ֆուտբոլիստ։

Facebook Comments