«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստի Էդեն Ազարը խոսել է «Ինտերի» նկատմամբ հաղթանակի մասին(2:0)։ Հիշեցնենք, որ Ազարը 7-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։


«Ռեալը» շատ լավ խաղաց Միլանում։ Մեզ մնում է հաղթել մեր մոտակա երկու հանդիպումները։ Պետք է միավորներ հավաքել, որոնք մեզ շատ են պետք։

Իմ գո՞լը, ինձ համար կարևոր էր գոլ խփելը, բայց ավելի կարևոր էր թիմի հաղթանակը։ Կարծում եմ, ես լավ հանդիպում անցկացրեցի»,- Բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Այժմ Զինեդին Զիդանը թիմը Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։ «Ռեալ Մադրիդը» վաստակել է 7 միավոր։ Հաջորդ տուրում «Ռեալը» կմրցի «Շախտյորի» հետ։

Facebook Comments