Իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը կանվանակոչվի արգենտինացի Դիեգո Մարադոնայի անունով։ Դա հաստատել Է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսն։

Նոյեմբերի 11-ին Մարադոնան դուրս է գրվել հիվանդանոցից: Նախկին ֆուտբոլիստը սուբդուրալ հեմատոմայի(գլխուղեղի վնասվածք) պատճառով վիրահատվել է։ Տեղեկացվել է, որ դուրս գրվելուց հետո Մարադոնային տեղափոխել են կլինիկա՝ ալկոհոլային կախվածությունից բուժվելու համար։

Լեգենդար ֆուտբոլիստին վերջին անգամ հանրությանը տեսել է Դիեգո Մարադոնայի ծննդյան 60-ամյակին նվիրված «Պատրոնատոյի» դեմ Արգենտինայի առաջնության 1-ին տուրի խաղում, որտեղ «Խիմնասիա և Էսգրիմը» հաղթեց մրցակցին (3:0): Խաղից առաջ նրան հուշատախտակ էին հանձնել։ Դիեգո չի մնացել այդ խաղին՝ վկայակոչելով վատ ինքնազգացողությունը։ Ավելի ուշ հաղորդվել էր, որ նա տեղափոխվել Է Լա Պլատայի Իպենսա կլինիկա։

Դիեգո Մարադոնան կյանքի վերջին տարիներին գլխավորում էր արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմ» ակումբը։

Facebook Comments