Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում տեղի ունեցան 13-րդ տուրի առաջին հանդիպումները։

Նախ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Չարենցավանի քաղաքային մարզադաշտում։ Իրար հետ մրցեցին առաջնության նորեկ «Վանը» և առաջնության հետնապահ «Շիրակը»։

Բավականին լարված հանդիպում տեղի ունեցավ։ Երկու թիմերն էլ ջանում էին խաղն իրենց ձեռքը վերցնել և պատժել մրցակիցներին։ «Շիրակը» լավ տեսք ուներ, բայց այսօր նույնպես պահերը չէր կարողանում իր պահերը ռեալիզացներ, որը ֆուտբոլում պատժվում է բաց թողած գոլով։

Հանդիպման 24-րդ րոպեին Միհրան Մանասյանի խորամանկ հարվածով դարձավ գոլի հեղինակ։ Քիչ անց «Շիրակը» կարողացավ ի վերջո հաշիվը հավասարեցնել, գոլի հեղինակ դարձավ Արամ Մուրադյանը։ Հանդիպման վերջնամասում «Վանը» ևս երկու գոլ խփեց և ապահովեց իր հաղթանակը այս խաղում, գոլերի հեղինակներ դարձան՝ Վիլֆրիդ Եզան և Էդգար Մովսեսյանը։

Այսպիսով հերթական խաղում «Շիրակը» նորից պարտություն կրեց և շարունակում է 2 միավորով մնալ 9-րդ հորիզոնականում։ Իսկ «Վանը» վաստակեց 10 միավորով, բայց մնաց 7-րդ հորիզոնականում։

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ «Ուրարտու» մարզադաշտում, որտեղ չեմպիոնության գլխավոր հավակնորդները մրցեցին իրար հետ։ «Ուրարտուն» ընդունեց «Ալաշկերտին»։

Բավականին հետաքրքիր հանդիպում ծավալվեց։ Հանդիպման 19-րդ րոպեին հաշիվը բացվեց, գոլի հեղինակ դարձավ Ռումյան Հովսեփյանը։ Հանդիպման վերջնամասում Տիագո Գալվաոն գրավեց մրցակցի դարպասը և ավել ամրապնդեց «Ալաշկերտի» հաղթանակը։ 90-րդ րոպեին «Ուրարտուն» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ռադչենկոն, բայց ավելին անել չհաջողվեց։ 2:1 և «Ալաշկերտը» հաղթեց այս մրցավեճում։

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» վաստակեց 15 միավոր և ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Ուրարտուն» 14 միավորով` 2-րդ հորիզոնականում է։

Facebook Comments