Ուրուգվայի հավաքականի և «Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Խոսե Խիմենեսը կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում, այս մասին հայտնում է «Goal»-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստը հայտնվել է լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ «Չելսիի» ղեկավարությունը կփորձի ձեռք բերել Խիմենեսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

«Չելսին» ուզում է պայքարել չեմպիոնության համար և փորձում է ուժեղացնել պաշտպանությունը։ Թիմից կարող են հեռանալ Ռուդիգերը, Քրիստենսենը, իսկ վարձավճարով այլ ակումբ կարող է տեղափոխվել Տոմորին։

Հիշեցնենք, որ Խիմենեսը հանդես է գալիս «Ատլետիկոյում» 2013թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում Խիմենեսը մասնակցել է Իսպանիայի առաջնության 3 հանդիպման։

Facebook Comments