«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը մտահոգված է լոնդոնյան ակումբի ապագայի համար։ 25-ամյա իսպանացի պաշտպանը կարող է հեռանալ ակումբից, այս մասին հայտնում է «ESPN» պարբերականը։ 

Աղբյուրի համաձայն՝ Բելյերինը հրաժարվում է «Արսենալի» հետ քննարկել նոր պայմանագիր կնքելու հարցերը, մինչև իրավիճակը զգալիորեն չփոխվի ԱՊԼ-ի մրցաշրային աղյուսակում։

Այժմ Միկել Արտետայի թիմը գտնվում է ԱՊԼ-ի 12-րդ հորիզոնականում։

Հաղորդվում է, որ Էկտորի ծառայություններով հետաքրքրված են՝ «Ինտերը» և «Յուվենտուսը»։

Այս մրցաշրջանում Բելյերինը մասնակցել է 9 հանդիպման, որոնցում կատարել է 2 գոլային փոխանցում։

Facebook Comments