Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի հերթական հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իրար հետ մրցեցին «Արարատը» և «Նոան»։

Բավականին հետաքրքիր հանդիպում ծավալվեց։ Երկու կողմերն էլ ցուցադրում էին հարձակվողական ֆուտբոլ։ Երկար իրար ուսումնասիրելուց հետո հանդիպման 22-րո րոպեին գոլի հեղինակ դարձավ «Նոայի» ֆուտբոլիստ Արտյոմ Սիմոնյանը։ «Արարատը» երկար սպասեց և ի վերջո հանդիպման վերջնամասում կարողացավ հաշիվը հավասարեցնել, գոլի հեղինակ դարձավ`Ուրոշ Նենադովիչը։

Արդյունքում թիմերը վաստակեցին մեկական միավոր։ «Արարատը» Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական(14մ․), իսկ «Նոան» 12 միավորով 5-րդ հորիզոնականում է։

Facebook Comments