Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Չելսիի» հետ հանդիպման մասին:

«Ինձ չի հետաքրքրում, որ հաղթանակից հետո մենք կարող ենք մնալ առաջին տեղում։ Ես կրկնում եմ մի բան մրցաշրջանի հենց սկզբից. մեզ համար կարևոր է պարզապես հաղթանակը յուրաքանչյուր խաղում:

Ես վաղուց ֆուտբոլում եմ և հասկանում եմ, որ ամեն ինչ կարող է պատահել, բայց մենք իհարկե գնում ենք հաղթանակի հետևից ։

«Չելսին» շատ ուժեղ կազմ ունի, նրանք կարող են ռոտացիա իրականացնել, օրինակ՝ խաղադաշտ դուրս բերել Մենդիին կամ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենաթանկ դարպասապահին(Կեպային): Նրանք հիանալի թիմ ունեն, այդ պատճառով չեմ մտածում, թե ով դուրս կգա խաղադաշտ», — Մոուրինյոի խոսքը մեջբերում է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ Լոնդոնյան դերբին՝ «Չելսիի» և «Տոտենհեմի» միջև կկայանա նոյեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ին։

Facebook Comments