Նոյեմբերին կայացած հավաքականների հանդիպումներից հետո ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» երկու խաղերը: Ֆրանսիացին չի խաղա նաև «Սաուտհեմպտոնի» դեմ Անգլիայի առաջնության կիրակնօրյա խաղում։ Մամուլի ասուլիսի ժամանակ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերն ասել է, որ Պոգբան չի մարզվել ուրբաթ օրը, և նրա խաղադաշտ դուրս գալը քիչ հավանական է:

Սուլշերի խոսքով՝ Պոգբան խնդիրներ ունի կոճի հետ։ Բայց սա այն խնդիրը չէ, որը նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանի համար պարբերաբար անհանգստացրել էր։

2020/2021 մրցաշրջանում Պոլ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 11 հանդիպում: Դրանցում կիսապաշտպանը խփել է մեկ գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։

Facebook Comments