Իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան, ում իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին» կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը, այս մասին հանդիպում է բժիշկ Խոսե Էսկուդերոն։

«Երբ դու ֆուտբոլիստ ես, դու շատ բախումների ես գնում, դրա համար պետք է լինել շատ ուշադիր։ Այդպիսի խնդիրների պատճառով, ինչպիսին Դիեգոյի մոտ է, ֆուտբոլիստներն անցկացնում են հիվանդանոցում 3-6ամիս»,- Էսկուդերոյի խոսքերն է մեջբերում «Daily Mail»-ը։

32-ամյա հարձակվողը պաշտպանում է «Ատլետիկոյի» գույները 2018թ․-ից։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի հարձակվողը մասնակցել է 5 հանդիպման և խփել է 1 գոլ։

Այս պահին «Ատլետիկոն» զբաղեցնում է Իսպանիայի առաջնության 2-րդ հորիզոնականում։

Facebook Comments