ԱՊԼ-ի թիմերից մեկը ևս միացել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի համար մղվող պայքարին, այս մասին հայտնում է իսպանացի հայտնի լրագրող Գիլյեմ Բալագեն։

Աղբյուրի համաձայն՝ 33-ամյա արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար միացել է Լոնդոնի «Չելսին», որոնք պետք է պայքարեն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամռանը։

Լիոնել Մեսսին պաշտպանում է «Բարսելոնայի» գույները 2004թ․-ից։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Մեսսին անցկացրել է 8 հանդիպում և դարձել է 3 գոլի հեղինակ։

Facebook Comments