Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի վերջին հանդիպումը տեղի ունեցավ Վանաձորում։ Իրար հետ մրցեցին «Լոռին» և գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»։

Բավականին հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ։ Հիմնականում պայքար էր գնում դաշտի կենտրոնում։ Թիմերը փորձում էին գտնել մրցակցի թույլ տեղերը և հաշիվը բացել։ Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին վտանգավոր պահերով, բայց գոլի վերածել այդպես էլ չհաջողվեց։

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիան» ավելի վտանգավոր էր գործում և ի վերջո հաջողվեց ճեղքել «Լոռիի» դիմադրությունը։ Խորքից կատարած հիանալի փոխանցումից հետո Ջեիսոն Մարտինեսը գեղեցիկ հարվածով դարձավ գոլի հեղինակ, որը հետագայում պարզվեց հաղթական էր։

Այդուհանդերձ «Լոռին» առաջ նետվեց իր բոլոր ուժերով և փորձեց փրկել հանդիպումը, բայց գործող չեմպիոնը հստակ էր պաշտպանվում ու կարողացավ պահպանել հաղթական հաշիվը։

0:1 և Դավիդ Կամպանյան իր նախկին թիմի դեմ անչափ կարևոր և ծանր հաղթանակ տարավ։

Այս հանդիպումից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 14 միավոր և լավագույն ցուցանիշներ ունենալով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ «Լոռին» 13 միավորով 5-րդ հորիզոնականում է գտնվում։

Facebook Comments