Իսպանական «Լա Լիգայի» 8-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» սեփական հարկի տակ ընդունում էր «Գրանադային»։ Գերմանացի կիսպաշտպանը խաղի մեկնարկից 34 րոպե անց ստիպված էր լքել խաղադշտը ձախ ոտքի մկանային վնասվաքի պատճառով։

Կրոսը Մադրիդի «Ռեալի» «ամենահոգնած» ֆուտբոլիստներից մեկն է այս մրցաշրջանում։ Գերմանացին խաղադաշտում անց է կացրել 835 րոպե։ Միայն «Վիլյառեալի» հետ խաղում է, որ Կրոսը բաց է թողել 8 րոպե։

Վնասվածքի պատճառով Կրոսը հնարավոր է չմասնակցի նաև Գերմանիայի հավաքականի գալիք երկու խաղերին՝ հոկտեմբերի 9-ին (Արգենտինա) և հոկտեմբերի 13-ին (Էստոնիա)։

Facebook Comments

Ձեր կարծիքը

Թողնել մեկնաբանություն
Please enter your name here