Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Գարեթ Բեյլի և Խամես Ռոդրիգեսի «Բետիսի» հետ խաղից (0:0) «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը խաղ ավարտից շուտ լքելու փաստը։

Երկու ֆուտբոլիստներն էլ չեին հայտնվել «Ռեալի» հայտացուցակում քանի որ դեռևս չեն ապաքինվել ստացված վնասվածքներից։ Համաձայն ակումբում գործող կանոնների ֆուտբոլիստներին արգելված է խաղի 80-րդ րոպեից շուտ հեռանալ մարզադաշտից։

«Չեմ կարծում, որ նրանք անհարգալից են վարվել։ Երկուսն էլ խաղից առաջ մեզ հետ էն եղել, ողջունել են թիմակիցներին և դա ամենակարևորն էր», – ասել է Զիդանը։

Facebook Comments