Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան չի կարողանում համաձայնության գալ «Յուվենտուսի» հետ՝ նոր պայմանագրի շուրջ։ Պաուլո Դիբալան հայտնվել է գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։

Ինչպես հայտնում է «Team Talk» պարբերականը՝ 27-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալ Մադրիդը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Երկու ակումբներն էլ պատրաստ են բանակցություններ սկսել թուրինյան ակումբի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ լուրեր էր տարածվել, որ Պաուլո Դիբալան ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

Ընթացիկ մրցաշրջանում Պաուլո Դիբալան մասնակցել է 8 հանդիպման և խփել է 1 գոլ։ Ներկայիս պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2022թ․-ի ամառը։

Facebook Comments