Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ ընդունեց «Քյոլնին» և պատրություն կրեց(1:2): Հանդիպման 9-րդ րոպեին հաշիվը բացեց «Քյոլնի» կիսապաշտպան Էյկե Սկիրին։ Երկրորդ խաղակեսում Սկիրին դուբլի հեղինակ դարձավ։ Հանդիպման 74-րդ րոպեին Տորգան Ազարը գեղեցիկ հարվածով հաշիվը դարձրեց 1:2: Ավելին անել չհաջողվեց, չնայած որ վերջնամասում Հումմելսը և Հոլլանդը հիանալի պահեր ունեին, եթե առաջին դրվագում դարպասապահը փայլուն ցատկով փրկեց իր թիմին, ապա երկրորդ դրվագում Հոլլանդը մի քանի մետրից շեղ հարվածեց։ Այսպիսով «Բորուսիա Դորտմունդը» վաստակեց 18 միավոր և նահանջեց 3-րդ հորիզոնական։ Առաջնության առաջատարը «Բավարիան» է, որն իր ակտիվում ունի 22միավոր, իսկ «Քյոլնը» 6 միավոր վաստակեց և լքեց վտանգավոր գոտին։ Այլ արդյունքներ՝ «Այգսբուրգ» — «Ֆրայբուրգ» — 1:1 «Լայպցիգ» — «Արմինիյա» — 2:1 «Ունիոն» — «Այնտրախտ» — 3:3 «Շտուտգարտ» — «Բավարիա» — 1:3
Facebook Comments