«Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստը Էդեն Ազարը նորից վնասվածք է ստացել։ Երեկ «Ալավեսի» հետ կայացած հանդիպման ընթացքում նա փոխարինվել է։

Ինչպես հայտնում է լրագրող Արանչա Ռոդրիգեսը՝ Ազարը մկանային խնդիրներ ուներ։ Մոտակա օրերին բելգիացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պարզ կդառնա վնասվածքի լրջությունը։

«Ռեալ» տեղափոխվելուց հետո Էդեն Ազարը անցկացրել է ընդհամենը 28 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Ալավեսին» և այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 17 միավորով 4-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments