Երեկ «Յուվենտուսը» մրցեց «Բենևենտոյի» հետ և կարևոր միավորներ կորցրեց։ Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո կարմիր քարտ ստացավ թուրինյան ակումբի հարձակվող Ալվարո Մորատան։

Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը Մորատան իր դժգոհությունը հայտնեց «Յուվենտուսի» դարպասին նշանակված 11մ․ հարվածի համար, իսկ մրցավարը կարմիր քարտով պատժեց իսպանացի հարձակվողին։

Որակազրկումը Մորատային թույլ չի տա օգնել իր թիմին «Տորինոյի» հետ թուրինյան դերբիում։

Facebook Comments