«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը իր Թոփ-գործակալներից մեկին՝ ի դեմս Ժորժե Մենդեշին, խնդրել է իր համար նոր ակումբ գտնել, այս մասին հայտնում է «Marca»-ն։

Նշենք, որ Մենդեշը չի համարվում Մարտինեսի լիարժեք գործակալը, նա արգենտինացու մոտակա գործարքի պատասխանատուն է։

Լաուտարո Մարտինեսը մտադիր է լքել «Ինտերը», չնայած նրան, որ իտալական ակումբը փորձում է թիմում պահել Լաուտարոյին։ Արգենտինացի հարձակվողին կապում են «Բարսելոնայի» հետ, բայց կատալոնական ակումբն այժմ չի կարող թույլ տալ նման ճոխության՝ ֆինանսական խնդիրների պատճառով։

Լաուտարոյի ծառայություններով հետաքրքրված են նաև՝ «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։

Facebook Comments