Ա Սերիայի 9-րդ տուրում կայացավ հերթական հանդիպումը։ «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանը» ընդունեց «Ֆիորենտինային»։ «Միլանը» լուրջ ուժեր չներդնելով կարողացավ հաղթել «Ֆիորենտինային»(2:0)

Նախ հաշիվը բացվեց հանդիպման 17-րդ րոպեին։ Ալեսիո Ռոմանյոլին գլխի հարվածով գրավեց մրցակցի անպաշտպան դարպասը։ Այնուհետև հանդիպման 28-րդ րոպեին «Միլանը» վաստակեց 11մ․ հարվածի իրավունք, որն էլ հստակորեն իրացրեց Ֆրանկ Կեսսիեն։ Հանդիպման 40-րդ րոպեին նորից 11մ․ հարված նշանակվեց «Ֆիորենտինայի» դարպասին, բայց այս անգամ դարպասապահը ետ մղեց հարվածը։ Երկրորդ խաղակեսում «Ֆիորենտինան» փորձեց խաղը իր ձեռքը վերցնել և կրճատել հաշվի տարբերությունը։ Մեկ դրվագ կարելի է հիշատակել, որը իրոք վտանգավոր էր․ Ֆրանկ Ռիբերին մտնելով տուգանային հրապարակ փորձեց գնդակը ուղարկել դարպասի վերևի անկյունը, բայց Դոննարումման իր բարձրունքի վրա էր։ Հանդիպումը այսպես էլ ավարտվեց 2:0 և «Միլանը» հերթական հաղթանակը տոնեց։

Այս հանդիպումից հետո «Միլանը» վաստակեց 23 միավոր և շարունակում է գլխավոր Ա Սերիայիմրցաշարային աղյուսակը։ «Ֆիորենտինան» 8 միավորով 16-րդ տեղում է գտնվում։

Facebook Comments