ԱՊԼ-ի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնում։ «Սթեմֆորդ Բրիդջ» մարզադաշտում իրար հետ մրցեցին լոնդոնյան երկու թիմերը՝ «Չելսին» և «Տոտենհեմը», որոնք պայքարում են չեմպիոնության համար։

Բավականին շատ պայքար կար դաշտի տարբեր հատվածներում, բայց գոլը պակասում էր։ Թիմերն այդպես էլ գործը գոլի վերածել չկարողացան։

Նշենք, որ այսօր իրար դեմ էին մրցում Ժոզե Մոուրինյոն և Ֆրենկ Լեմպարդը։ Ժոզե Մոուրինյոն փառահեղ մարզչական կարիերա է ունեցել «Չելսիում», որի աշակերտը՝ Ֆրենկ Լեմպարդը այսօր մրցում էր իր դեմ։ Արդյունքում խաղաղ ելք գրանցվեց՝0:0

Այս հանդիպումից հետո թիմերը մեկական միավոր վաստակեցին։ «Տոտենհեմը» իր միավորներների քանակը հասցրեց 21-ի և բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Չելսին» 19 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Facebook Comments