Ինչպես հայտնում է «Marca»-ն Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է վերադառնալ «Միլան»:
38-ամյա շվեդ ֆուտբոլիստը «Միլանից» հեռացավ հարկադրաբար, քանի որ ակումբը ֆինանսական մեծ ճգնաժամ էր ապրում և ստիպված էր վաճառել իր աստղային ֆուտբոլիստներին: Իբրան հեռացավ և խոստացավ, որ մի օր անպայման կվերադառնա:
Նշենք, որ «Միլանի» ղեկավարությունը դեմ չէ այս տրանսֆերին: Նրանք փոխել են ակումբի տրանսֆերային քաղաքականությունը և հիմա շեշտը դրված է թոփ ֆուտբոլիստներ գնելու վրա:

Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել 2010-12թ. և նվաճել է Միլանի համար վերջին սկուդետտոն:

Facebook Comments