Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում ընդունեց «Օսասունային»:
Հանդիպման 65-րդ րոպեին «Օսասունայի» հարձակվող Ռուբեն Գարսիայի հետ մենամարտում վնասվածք ստացավ կատալոնական ակումբի պաշտպան Կլեման Լենգլեն: Արդեն մեկ րոպե անց նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Կարլես Ալենան։
Արդյունքում «Բարսելոնան» հաղթեց «Օսասունային» 4:0 հաշվով, գոլերով աչքի են ընկել՝ Բրայթվայթը, Գրիզմանը, Կոուտինյոն և Մեսսին:
–
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» լուրջ խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում։ Վնասվածքներ ունեն նաև՝ Պիկեն, Ումիտին և Արաուխոն:
Facebook Comments