«ՊՍԺ»-ն կարող է մտածել գլխավոր մարզիչի փոփոխության մասին, եթե թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգայի Փլեյ-օֆֆ փուլ։

Ինչպես հաղորդում է «Le10Sport»-ը, փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն Տուխելին փոխարինելու առաջին հավակնորդն է համարում իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին, որն արդեն մեկուկես տարի է առանց աշխատանքի է:

Ավելի վաղ Ալեգրիին ակտիվորեն կապում էին «Ինտերի» հետ, սակայն միլանյան ակումբի սեփականատեր Սթիվեն Չանը վերջերս վստահություն էր հայտնել Անտոնիո Կոնտեի նկատմամբ: Ավելին, միլանյան ակումբը ֆինանսական ռեսուրսներ չունի Ալեգրիին հրավիրելու համար։


«ՊՍԺ»-ն դեկտեմբերի 2-ին Չեմպիոնների լիգայի առանցքային հանդիպումը կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Facebook Comments