«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է որակազրկվել իր ինստագրամյան գրառման համար, այս մասին հայտնում է «Daily Mail»-ը։
«Սաուտհեմպտոնի» հետ հանդիպումից հետո(3:2), որում ուրուգվայցի հարձակվողը դարձել է դուբլի հեղինակ, պատասխանել է շնորհավորանքներից մեկին և գրել է «Gracias, negrito», որը նշանակում է «Շնորհակալություն Սևուկ»:
Որոշ ժամանակ անց Էդինսոն Կավանին ջնջել է այդ հրապարակումը, բայց Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան իմացել է դրա մասին և պատրաստվում է հետաքննություն անցկացնել։
Եթե Կավանիի կողմից ռասիզմը հաստատվի, ապա նա 3 խաղյա որակազրկման կարժանանա։
Facebook Comments