Իսպանացի մարզիչի Խուլեն Լոպետեգին, ով այժմ գլխավորում է «Սևիլիան», կարող է կարիերան շարունակել ԱՊԼ-ում։

Ինչպես հայտնում է «Mundo Deportivo»-ն, 54-ամյա մարզիչը հաջորդ մրցաշրջանում կարող է կարիերան շարունակել «Լիդսում»։ Այս պահին «Լիդսի» գլխավոր մարզիչն է Մարսելո Բյելսան, ում պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նոր պայմանագիր դեռ չեն կնքել կողմերը:

ԱՊԼ-ի 9-րդ տուրից հետո «Լիդսը» վաստակել է 14 միավոր և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Հաջորդ տուրում Բյելսայի «Լիդսը» կմրցի «Չելսիի» հետ:

Facebook Comments