Այսօր մեկնարկեց Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը։ «Նաիրի» մարզադաշտում իրար հետ մրցեցին «Ալաշկերտը» և «Վանը»։ Արդյունքում Եղիշե Մելիքյանի տղաները դրամատիկ պայքարում 2:1 հաշվով հաղթեցին «Վանին»։

Հանդիպումը սկսվեց «Ալաշկերտի» ճնշմամբ, իսկ «Վանը» որդեգրել էր պաշտպանողական և հակագրոհային տակտիկա։ «Վանը» կարողացավ պահեր ստեղծել, բայց չէր հաջողվում հաշիվը բացել, իսկ ֆուտբոլի չգրված օրենքը այստեղ նորից աշխատեց։

Հանդիպման 36-րդ րոպեին «Վանի» պաշտպանը ձեռքով խաղաց իր տուգանային հրապարակում և մրցավարը նշանակեց 11մ․ հարված, որն էլ հստակ իրացրեց Ալեքսանդր Գլիշիչը։ Երկրորդ խաղակեսի 69-րդ րոպեին Ագամագոմեդովի սխալից հետո հաշիվը կրկնապատկեց Դավիդ Դավիդյանը։ Երկրորդ գոլից հետո «Ալաշկերտը» սկսեց պաշտպանվել և հաշիվը պահել։ «Վանը» իր ողջ ներուժը օգտագործելով գրոհում էր և արդյունքում կարողացավ հաշիվը կրճատել։ Բավականին խառը իրավիճակ ստեղծվեց «Ալաշկերտի» տուգանային հրապարակում և Գարեգին Կիրակոսյանի հուժկու հարվածով դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ։ «Ալաշկերտը» վերջնամասում երկու 100%-անոց պահեր ուներ, բայց հաշիվը էլ ավելի վստահ դարձնել չհաջողվեց, բայց հաջողվեց պահպանել հաղթականը հաշիվը։

Այս հանդիպումից հետո «Ալաշկերտը» վաստակեց 18 միավոր և շարունակում է առաջին տեղում մնալ։ «Վանը» 10 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում։

Facebook Comments