«Ռեալի» ֆուտբոլիստ Բրահիմ Դիասը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում» կարող է մնալ իտալական ակումբում մշտական հիմունքներով, այս մասին ասել է իտալական ակումբի սպորտային տնօրեն Ֆրեդերիկ Մասսարան։

«Դիասը շատ լավ է հանդես գալիս «Միլանում»։ Մենք ուրախ ենք և գոհ ենք նրանից։ Բրահիմին շատ օգտակար կարող է լինել ակումբին։ Դիասի ապագան մենք կքննարկենք «Ռեալի» հետ մոտակա ամիսներին»,- ասել է Մասսարան «AS»-ի հետ զրույցում։

Նշենք, որ Դիասը վարձավճարով է տեղափոխվել «Միլան» և իտալական ակումբը ֆուտբոլիստի գնման իրավունք չունի։

Այս մրցաշրջանում Ա Սերիայում Դիասը անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Facebook Comments